Ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ հաշտվելու մասին (ՎԻԴԵՈ)

23.04.2026, 14:07
Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի, ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր  ընտանիքը պահպանվի․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ հաշտվելու մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցին լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ վերամիավորմանը։

«Երբ Աննան հայտարարություն արեց (քաղաքացիական ամուսնության ավարտի մասին, խմբ․), ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ», – ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ջանքեր է գործադրում, որպեսզի ընտանիքը պահպանվի։ 

«Ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի այդ իրադարձությունը տեղի ունենա (Աննա Հակոբյանի այցը Գյումրի, խմբ․), և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, ու ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի», - նշեց Փաշինյանը։