Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած

23.04.2026, 18:43
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թ. ծնված Մանուկ Ադամյանը։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։