Անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300 000 դրամի չափով աջակցություն

23.04.2026, 21:43
Այդ ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ
Անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300 000 դրամի չափով աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ` կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։

Ըստ հիմնավորման՝ շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ըստ այդմ՝ այդ ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ: