Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ունի

13.08.2026, 12:29
ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ունի
Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին Արմեն Գրիգորյանին ազատել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Ալեն Սիմոնյանը (2021 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը):

Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր ավելի քան ութ տարի՝ 2018 թվականի մայիսի 17-ից: