Փաշինյանը ներկայացրել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության հնարավոր սխեման (ՎԻԴԵՈ)
12.08.2026,
18:32
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի մի մասը, հնարավոր է, կատարի գործատուն․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր սցենարները։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ 2027 թվականից մեկ անձի համար նախատեսված ամսական 10 800 դրամ վճարից 4 400 դրամը կսուբսիդավորի կառավարությունը, 2 000 դրամը կվճարի աշխատողը՝ (նույնքան, որքան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էր «Զինապահ» հիմնադրամին), իսկ մնացած 4 400 դրամը կվճարի գործատուն։
«Եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200 000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործող համակարգում», - նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկվի հետևյալ սցենարը. 10800 դրամ ծախսի 6000 դրամը կվճարի աշխատողը, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով՝ քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։
Փաշինյանն ընդգծեց, որ աշխատողը կարող է նաև հետ ստանալ այս գումարը որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Վարչապետը հայտնեց, որ քննարկումները դեռ շարունակվում են ԱԺ-ի, աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ։