24 ժամով կջրազրկվեն Երևանի 3 վարչական շրջանի բազմաթիվ հասցեները և Կոտայքի մարզի գյուղերից մեկը

11.08.2026, 20:00
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանի բազմաթիվ հասցեներում  և Կոտայքի մարզի գյուղերից մեկում
 24 ժամով կջրազրկվեն Երևանի 3 վարչական շրջանի բազմաթիվ հասցեները և Կոտայքի մարզի գյուղերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանի բազմաթիվ հասցեներում և Կոտայքի մարզի գյուղերից մեկում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ , Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար, Վ.Փափազյան 12, 14, 15 ,16, 17, 22, 24 շենքերի՝ իրենց կոտորակներով, Վ.Վաղարշյան 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26, շենքերի՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10-27 շենքերը՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-34 շենքերի, Վ.Առաջին Վեհափառ 8, 10, 12 շենքերի, Վրացական 2-10 շենքերի իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-ից-24 շենքերը իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պող. 7-50 շենքերը իրենց կոտորակներով , Ա.Խաչատրյան 24-33 շենքերը իրենց կոտորակներով ,Սունդուկյան 19-29, Ա.Խաչատրյան 1-նրբ , Մալխասյանց նրբ, Մամիկոնյանց նրբ , Հ.Էմին նրբ ,

Կենտրոն վարչական շրջան՝ Հերացի, Այգեստանի 9-11փողոցների, Մյասնիկյան պողոտայի 1-4, Աբովյան 54-56 համարների, Տ.Մեծի 12-80 համարների և նրբանցքի, Նար Դոսի 1-40 և նրբանցքների , Չարենցի 1-նրբ, Քրիստափորի 1-110, Ծխախոտագործների 1-65 համարների, Զավարյան փողոցի և նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, Գետառ,

Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի և նրբանցքների, Գլինկայի, Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Գրիգոր և Սարգիս Գուրզադյաններ, Սասունցի Դավիթ, Ծատուրյան, Սուվորով ,Երկաթգծի փողոցների, Աճեմյան փողոցի և նրբանքների, Խորենացի 28-236 համարների և 2-րդ, 3-րդ, 4-նրբանցքների, Մուրացան 1-36, Լոռիս Մելիքյան 1-30, Չեռնիշևսկու 1-30 համարների ,

Կոտայքի մարզի ՝ Գետամեջ գյուղի ջրամատակարարումը

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։