Քիչ առաջ 67 համարի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է

11.08.2026, 17:53
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում
Քիչ առաջ  67 համարի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

Կարդացեք նաև. Բուժհիմնարկում չի ծնվել, պորտալարի թարմությունից դատելով՝ կարելի է ասել, որ 3-6 ժամական երեխա է․ բժիշկը մանրամասներ է հայտնել երեկ հայտնավերված նորածնի առողջական վիճակից