Ձերբակալվել են նախօրեին Կոմիտասի պողոտայում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք (ՎԻԴԵՈ)

11.08.2026, 11:12
Նախօրեին Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք ձերբակալվել են․ ՎԻԴԵՈ
Ձերբակալվել են նախօրեին Կոմիտասի պողոտայում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։


Կարդացեք նաև․ Երևանի Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել