«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
10.08.2026,
16:08
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց մինչև իրենց ավտոմեքենան։


