3 անձ հոսպիտալացվել է Երևանի ռեստորաններից մեկն այցելելուց հետո

07.08.2026, 15:50
Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության, արդյունքները կհրապարակվեն, հայտնել են ՍԱՏՄ-ից
3 անձ հոսպիտալացվել է Երևանի ռեստորաններից մեկն այցելելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ, հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում: Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:

Կարդացեք նաև. Հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում