Հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում
06.08.2026,
23:56
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։

