Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում․ աղբը լցվել է 29-ամյա աշխատակցի վրա, նրա կյանքը փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապ օգնությանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Աղբավայրում աշլատանքներ կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապ օգնությանը։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն տուժածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Է.-ն է։
Կարդացեք նաև․ Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

