Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախման հետևանքով Kia–ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է մեքենայում և տեղում մահացել

07.08.2026, 16:44
Երևանում բախման հետևանքով Kia–ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է մեքենայում և տեղում մահացել
Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախման հետևանքով Kia–ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է մեքենայում և տեղում մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։ Վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։

Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կարդացեք նաև․ 3 անձ հոսպիտալացվել է Երևանի ռեստորաններից մեկն այցելելուց հետո