Պռոշյան բնակավայրում հրդեհ է բռնկվել մոտ 7000 քմ տարածքում, պտղատու ծառեր են ջերմահարվել
10.08.2026,
18:27
Մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։41-ին։

