9 և 5 ժամ գազ չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի և ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Գազպրոմ Արմենիան տեղեկացնում է, որ 9 և 5 ժամ գազ չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի և ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է Գազպրոմ Արմենիան, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 227, Արմենակյան փողոցի թիվ 125 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Բացի այդ, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 14, 15, 16 բնակելի համալիրների (դոսերի) գազասպառողների գազամատակարարումը։

