Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում․ ուժեղ քամու հետևանքով ծառը պոկվել և ընկել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի երթևեկելի հատվածի վրա

11.08.2026, 21:58
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում․ ուժեղ քամու հետևանքով ծառը պոկվել և ընկել է  Երևան-Սևան-Իջևան ճանապարհի երթևեկելի հատվածի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։

Ինչպես հայտնում է կայքը, բարեբախտաբար, այդ պահին նշված հատվածում ավտոմեքենաներ չեն եղել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ պարեկները։

Վերջիններս ու քաղաքացիները ծառը հեռացրել են երթևեկելի մասից, և այն դարձել է երթևեկելի։

Կարդացեք նաև. Քիչ առաջ 67 համարի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է