Երևանում 21–ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 30 փաթեթ է հայտնաբերվել (ՎՒԴԵՈ)

12.08.2026, 16:54
Աճառյան փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է 21–ամյա երիտասարդ․ ՎԻԴԵՈ
Երևանում 21–ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 30 փաթեթ է հայտնաբերվել (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճառյան փողոցի 2-րդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ իրացնելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 30 փաթեթ։ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


Կարդացեք նաև․ Քիչ առաջ 67 համարի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է