Գործող Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՔՊ-ական պատգամավոր

12.08.2026, 12:42
Նա նշեց, որ ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը ուղիղ հրահանգ է աշխարհաքաղաքական կենտրոնից
Գործող Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՔՊ-ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ-ում։

«2020 թ.-ի հուլիսի 5-ի դրությամբ վարչապետը խոսում էր նոր Սահմանադրության մասին, ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը, այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, որ գայիք «մատի փաթաթան» սարքեիք, թե Ալիևը պարտադրում է նոր Սահմանադրություն», - ասել է Չախոյանը` անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահի պահանջն է:

Նա նշեց, որ ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը ուղիղ հրահանգ է աշխարհաքաղաքական կենտրոնից։

«Այս Սահմանադրությունը, որը գործում է հիմա ՀՀ-ում, բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում», - նշել է պատգամավորը: