Զվարճալի QUIZ. սոցցանցեր, ChatGPT, թե՞ գիրք, պարզիր՝ ինչպիսի՞ մտածելակերպ ունես

12.08.2026, 11:39
Առաջարկում ենք անցնել այս թեթև ու զվարճալի քվիզը և պարզել՝ ձեր մեջ ավելի շատ կա՞ Gen Z-ի էներգիա, հավասարակշիռ ժամանակակից մարդու մոտեցում, ռացիոնալ մտածելակերպ, թե՞ «հավերժ երիտասարդ» տրամադրություն
Զվարճալի QUIZ. սոցցանցեր, ChatGPT, թե՞ գիրք, պարզիր՝ ինչպիսի՞ մտածելակերպ ունես

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Տարիքն անձնագրում գրված թիվ է, իսկ մտածելակերպը երբեմն բոլորովին այլ բան է հուշում։ Մեր առօրյա ընտրությունները հաճախ ավելին են պատմում մեր մտածելակերպի մասին, քան թվում է առաջին հայացքից։

Օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ առաջարկում ենք անցնել այս թեթև ու զվարճալի քվիզը և պարզել՝ ձեր մեջ ավելի շատ կա՞ Gen Z-ի էներգիա, հավասարակշիռ ժամանակակից մարդու մոտեցում, ռացիոնալ մտածելակերպ, թե՞ «հավերժ երիտասարդ» տրամադրություն։

Իսկ արդյունքներին շատ լուրջ մի վերաբերվեք․ այս քվիզը ժամանցային է և նախատեսված է պարզապես լավ տրամադրության ու փոքրիկ ինքնաբացահայտման համար։

Դե ինչ, սկսեցինք․․․