The Sun․ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ Մադեյրայում, որտեղ անցել է նրա մանկությունը (ՖՈՏՈ)

06.08.2026, 20:35
Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ իր նշանածի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, այն կղզում, որտեղ ծնվել է. ՖՈՏՈ
The Sun․ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ Մադեյրայում, որտեղ անցել է նրա մանկությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ իր նշանածի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, այն կղզում, որտեղ ծնվել է։

Ըստ ամենայնի, զույգը որոշել է հարսանեկան արարողությունն անցկացնել Մադեյրայում, փոխանցում է The Sun-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կղզու մայրաքաղաք Ֆունշալի տաճարը հաջորդ շաբաթ օրը ամրագրված է մեծ հարսանեկան արարողության համար։

Հատկանշական է, որ այդ տաճարում հարսանեկան արարողությունները սովորաբար սկսվում են ժամը 15:00-ին։

Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, որը մեծացել է Ֆունշալում, և 32-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ըստ տեղեկությունների, հարսանեկան խնջույքի համար ամրագրել են մոտակայքում գտնվող հինգաստղանի Savoy Palace հյուրանոցը։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ «Հյուրանոցի հյուրերին տեղեկացվել է, որ ուրբաթ և շաբաթ օրերին երկու հարկ, ինչպես նաև մի քանի բարային տարածքներ փակ կլինեն»։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։

Նա Ջորջինայի հետ, որն իսպանա-արգենտինական ծագում ունի, ծանոթացել է 2016 թվականին և ամուսնության առաջարկ արել անցյալ տարվա օգոստոսին։

Անցյալ շաբաթ զույգին լուսանկարել էին Մայորկայում զբոսանավ բարձրանալիս, և երկուսն էլ կրում էին ադամանդե մատանիներ։

кольцо Роналду

Ռոնալդուն ավելի վաղ ասել էր, որ ինքը և Ջորջինան ծրագրում են ամուսնանալ աշխարհի առաջնությունից հետո, որից Պորտուգալիայի հավաքականը դուրս մնաց նախորդ ամիս՝ պարտվելով հետագայում չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականին։

Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում ասել էր. «Հույս ունեմ՝ իմ հարսանիքս կնշեմ չեմպիոնի գավաթով»։

Նա նաև նշել էր, որ Ջորջինան միակ կինն է, որի հետ ունեցած հարաբերություններում ցանկացել է ընտանիք կազմել։

Լուսանկարը՝  ok-magazine.ru-ից։