«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, ի՛մ աշխարհ». Գոռ Հակոբյանի շնորհավորանքը՝ որդուն (ՖՈՏՈ)
12.08.2026,
11:20
Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Instagram-յան իր էջում հրապարակել է որդու՝ Ֆելիքսի լուսանկարը և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Instagram-յան իր էջում հրապարակել է որդու՝ Ֆելիքսի լուսանկարը և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։
«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, ի՛մ աշխարհ: Դու այնքան ուժեղ ես, որ ամեն ինչ հրաշալի է լինելու», - գրել է նա լուսանկարին կից։
Նշենք, որ մարտի 18-ին Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ Ֆելիքսի բուժման նպատակով։ Երեխայի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա' քաղցկեղի հազվադեպ տեսակ։
Կարդացեք նաև. Հաղթում է. Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

