Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և իր սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, շուրջ 10 տարի միասին լինելուց հետո պաշտոնապես ամուսնացել են։
Զույգն Instagram-յան իրենց էջերում համատեղ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են նրանց ամուսնական մատանիները:
Ըստ ԶԼՄ-ների` արարողությունը տեղի է ունեցել 2026 թ.-ի օգոստոսի 11-ին։
Հարսանեկան արարողության վայրի վերաբերյալ ԶԼՄ-երը միմյանցից տարբերվող տեղեկատվություն են հրապարակել։
Հարսանիքը տեղի է ունեցել Ռոդրիգեսի՝ նշանադրության մասին հայտարարությունից մեկ տարի անց։
Նշենք, որ զույգն ունի 5 երեխա՝ 9 տարեկան երկվորյակներ Եվա Մարիան ու Մատեոն, 8 տարեկան Ալանան և 4 տարեկան Բելլան, ինչպես նաև Ռոնալդուի 16-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ Մադեյրայում, որտեղ անցել է նրա մանկությունը։

