Հայաստանում հուլիսին ամենաշատը թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)

05.08.2026, 16:32
Ներկայացնում ենք 2026 թ.-ի հուլիսին ամենաշատը թանկացած 10 սննդամթերքները
Հայաստանում հուլիսին ամենաշատը թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի հուլիսին 2025 թ.-ի հուլիսի համեմատ աճել են 7,4%-ով, իսկ ընթացիկ տարվա հունիսի համեմատ նվազել են 3,8%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2026 թ.-ի հուլիսին 2025 թ.-ի հուլիսի համեմատ ամենաշատը թանկացած 10 սննդամթերքները.

Ձու (+ 31,2%)

Տավարի միս (+ 23,1%)

Կակաո (+ 20,3%)

Ոչխարի, գառան միս (+ 14,7%)

Մրգեր (+ 14,6%)

Ցորենի ձավար (+ 11,3%)

Օղի (+ 10,8%)

Արևածաղկի բուսական յուղ (+ 10,3%)

Հնդկաձավար (+ 9,7%)

Թթվասեր (+ 8,8%)

Պանրի (-6.7%), բրնձի (-4.3%), ոսպի (-3.6%) և լոբիի (-3%) գները նվազել են։

Սննդամթերքի գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները՝ հղումով: