OpenAI–ը ներկայացրել է Astra առաջին ԱԲ մոդելը, որը թեստերից մեկում հասել է մարդու ինտելեկտի մակարդակին
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ OpenAI-ը ներկայացրել է GPT-6 Astra նոր ԱԲ-մոդելը, որը ընկերությունն անվանում է իր մինչ օրս ամենախելացի և օգտատիրոջ մտադրություններին առավելագույնս համապատասխանող մոդելը:
Ինչպես նշվում է OpenAI-ի կայքում, GPT-6 Astra-ն ցուցադրում է առաջատար արդյունքներ համակարգչի օգտագործման, ծրագրավորման, կիբեռանվտանգության, գիտական և մասնագիտական առաջադրանքների մեջ:
Հատուկ ուշադրություն ընկերությունը դարձնում է այն փաստին, որ մոդելը կարողանում է ինքնուրույն բազմափուլ գործողություններ կատարել համակարգչի վրա, բրաուզերում և ծրագրային ապահովման մեջ:
OpenAI-ի նախագահ և համահիմնադիր Գրեգ Բրոքմանը, լրագրողներին մեկնաբանելով մոդելի գործարկումը, հայտարարել է, որ հիմնավորված է համարում խոսել «AGI-ի դարաշրջանի»՝ ընդհանուր արհեստական բանականության մեկնարկի մասին: Ընդ որում, OpenAI-ը պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ չի նշում GPT-6 Astra-ն որպես առաջին AGI:
Astra-ն դարձել է OpenAI-ի առաջին մոդելը, որը հասել է հնարավորությունների կրիտիկական մակարդակի կիբեռանվտանգության ոլորտում՝ ընկերության ներքին Preparedness Framework սանդղակով: Դրա հետ կապված OpenAI-ը ուժեղացրել է պաշտպանական մեխանիզմները և սահմանափակումները մոդելի պոտենցիալ վտանգավոր գործողությունների համար:
Առաջին փուլում GPT-6 Astra-ն տրամադրվում է կազմակերպությունների սահմանափակ շրջանակի: Մոտակա օրերին OpenAI-ը պլանավորում է բացել հասանելիությունը API-ի միջոցով, ինչպես նաև ChatGPT Plus, Pro, Business և Enterprise սակագների օգտատերերի համար:

