Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. դեպքի վայրում է գտնվում 6 մարտական հաշվարկ

27.09.2026, 18:19
Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվում
Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. դեպքի վայրում է գտնվում 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվում, փոխանցում է Փրկարար ծառայությունը։

Ըստ ՓԾ հաղորդագրության, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

«Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։