Հայաստանի շախմատի երկու հավաքականներն էլ Սամարղանդում կայացած համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները զբաղեցրել են վեցերորդ տեղերը կիրակի Սամարղանդում անցկացված Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում։
Հայկական երկու թիմերն էլ 11 խաղափուլերի արդյունքում վաստակել են 17 թիմային միավոր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

