Հետաքրքիր փաստեր ամառային վարակների մասին

07.07.2026, 19:37
Առողջության պահպանման համար կարևոր փաստեր ամառային վարակների մասին
Հետաքրքիր փաստեր ամառային վարակների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է հետաքրքիր փաստեր ամառայի վարակների մասին։ 

  • Շոգ եղանակին սուր աղիքային վարակների ռիսկն աճում է, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է ախտածին միկրոօրգանիզմների արագ բազմացմանը սննդամթերքում և ջրում։

  • Որոշ միջատներ և տզեր կարող են փոխանցել վարակիչ հիվանդություններ, ուստի բնության գրկում կարևոր է օգտագործել ռեպելենտներ և կրել պաշտպանիչ հագուստ։  

  • Ձեռքերի ճիշտ լվացումը շարունակում է մնալ վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։

  • Սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահված պատրաստի սնունդը կարող է դառնալ ախտածին միկրոօրգանիզմների բազմացման միջավայր, նույնիսկ եթե դրա արտաքին տեսքը կամ հոտը չեն փոխվել։

  • Ճանապարհորդելիս որոշ երկրներ կարող են պահանջել կամ խորհուրդ տալ հատուկ պատվաստումներ, ուստի ուղևորությունից առաջ անհրաժեշտ է նախապես տեղեկանալ առողջապահական պահանջների մասին։

  • Բարձր ջերմաստիճանը կարող է նպաստել ջրազրկմանը, իսկ ջրազրկված օրգանիզմն ավելի խոցելի է տարբեր առողջական խնդիրների նկատմամբ։ Հետևաբար, հատկապես շոգ օրերին կարևոր է բավարար քանակությամբ ջուր օգտագործել։

  • Ամառային վարակների մեծ մասը հնարավոր է կանխարգելել՝ պահպանելով անձնական հիգիենայի, սննդային անվտանգության և անվտանգ հանգստի կանոնները։

  • Ամռանը ոչ միայն ավելանում են ճանապարհորդությունները և բացօթյա հանգիստն, այլև աճում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Իսկ դրանց դեմ լավագույն պաշտպանությունը ճիշտ տեղեկացվածությունն է։