Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում՝ ավտոբուսի մասնակցությամբ․ կա վիրավոր

23.04.2026, 13:43
Քիչ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել՝ ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում՝ ավտոբուսի մասնակցությամբ․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Քիչ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել՝ ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ։

Ինչպես հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը, «Մերսեդեսը» բախվել է կանգառում կայանված վիճակում գտնվող ուղևորատար ավտոբուսին։

«Հանդիպակացած գոտի մեկ այլ մեքենա է թռել։ Բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիներ կան, ոչ ավտոբուսից, մյուս մեքենաներից», – նշել է Ասատրյանը։

Նրա խոսքով, ավտոբուսը կանգառում կայանված վիճակում է եղել։

Նախնական տվյալներով, ավտոբուսում տուժողներ չկան։

«Ավտոբուսի որևէ մեղավորություն այստեղ չկա։ Վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, վախեցած է, առողջական վիճակի հետ կապված խնդիր չունի», – նշել է Ասատրյանը։

Ինչպես նշել են ավտոբուսում գտնվող ուղևորները, իրենք շատ են վախեցել։

«Ուղևորներն ընկան, լուրջ վնասվածք ստացողներ չկան», – ասել է ուղևորներից մեկը։

Նրա խոսքով, ավտոբուսին հարվածած մեքենայի ուղևորը երիտասարդ տղա է, դեմքն ամբողջությամվ վնասված է։