Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։
Նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը ճշտվում է։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

