«Խոզի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ». հանրային սննդի օբյեկտի առանձին գործառույթը կասեցվել է
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Երևանում՝ Սաֆարյան 6/4 հասցեում գործող «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը:
Նշվում է, որ որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։
Ըստ ՍԱՏՄ-ի տրամադրած տեղեկատվության, փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

