Լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին․ Փաշինյան
23.04.2026,
15:56
Լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ իշխանություն էր, սովոր էր, որ իրենք հարկեր պետք է չվճարեին, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ իշխանություն էր, սովոր էր, որ իրենք հարկեր պետք է չվճարեին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա, երբ նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար, դա ծանր է նրանց համար, որովհետև իրենք, ըստ էության, բիզնեսմեն չեն։ Իրենք կոռոպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու, ջերմոցային պայմաններում փող աշխատելու և, ինչպես ընդունված է ասել, «թալանելու մասնագետներ» են», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ երբ հիմա դրա հնարավորությունը չկա, դա նրանց ծանր է թվալու։

