Երևանում մեկնարկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը (ՖՈՏՈ)
23.04.2026,
20:52
Այս րոպեներին Երևանում մեկնարկում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այս րոպեներին Երևանում մեկնարկում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը։

Երթը կազմակերպվել է ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից:
Հանրապետության հրապարակում հավաքված ավանդական ակցիայի հազարավոր մասնակիցները կշարժվեն դեպի «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիր։

