Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
23.04.2026,
22:51
Երևանում մեկնարկել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում մեկնարկել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթը։ Այն նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, որին զոհ է գնացել ավելի քան մեկուկես միլիոն հայ։

Մասնակիցները շարժվում են հետևյալ երթուղով՝ Ամիրյան փողոց — Մաշտոցի պողոտա — Բաղրամյան պողոտա — Կիևյան փողոց — «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։
Երթի մասնակիցների ձեռքին կան վառվող ջահեր, Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներ։


