Երևանի կենտրոնում այրեցին Թուրքիայի դրոշը
23.04.2026,
22:49
Հանրապետության հրապարակում հավաքված ջահերով երթի մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված ջահերով երթի մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը։
Ավանդական ամենամյա երթը կազմակերպվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից և նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որի զոհն են դարձել ավելի քան մեկուկես միլիոն հայեր։
«Մենք չենք հրաժարվի մեր պատմությունից», - երթի մեկնարկից առաջ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

