ՀՀ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտեր է ստացել 19 քաղաքական ուժից

23.04.2026, 20:21
ԱԺ  ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
ՀՀ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտեր է ստացել 19 քաղաքական ուժից

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ:

Կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է:

Առաջադրված ուժերն ու նրանց առաջին համարներն են.

«Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)

«Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)

«Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)

«Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)

«Միասնության թևեր» (Արման Թաթոյան)

«Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» (Գեւորգ Կարապետյան)

«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լեւոն Շիրինյան)

Հայ ազգային կոնգրես (Լեւոն Զուրաբյան)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)

«Հանրապետություն» (Արամ Սարգսյան)

«Ալյանս» կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)

Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» (Վարդան Ղուկասյան)

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» (Արտակ Սարգսյան)

«Հանուն հանրապետության» (Արման Բաբաջանյան)։