Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 134 անդամ ունեցող նախընտրական ցուցակը
23.04.2026,
19:02
Ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը, որում ընդգրկված է 134 անդամ:
Ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը:
Պատգամավորի թեկնածուների առաջին տասնյակում ներառված են.
Իշխան Սաղաթելյանը,
Աննա Գրիգորյանը,
Սևակ Խաչատրյանը,
Արթուր Խաչատրյանը,
Քրիստինե Վարդանյանը,
Աղվան Վարդանյանը,
Գեղամ Մանուկյանը,
Ագնեսա Խամոյանը,
Լևոն Քոչարյանը:

