Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026, 11:10
Կաթողիկոսը բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց «անմար կրակի» մոտ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կաթողիկոսը բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց «անմար կրակի» մոտ։

«Սրբոց նահատակաց նվիրական այս օրը մենք մեր եկեղեցյաց հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք՝ հայցով, որ Տերը իր շնորհը, սերը և խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով, միաբան, համերաշխ և հոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձություններին և մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության և անվտանգության պայմաններում», - նշել է կաթողիկոսը լրագրողների հետ զրույցում։

Նա հայտնել է, որ իրենք իրենց հայցն ու աղոթքն են բարձրացնում, որպեսզի Տերը մշտապես օգնական ու պահապան հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այս տարի հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։