Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը դանակով հարված է հասցրել ավտոբուսի վարորդին

21.04.2026, 10:27
Երեկ երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը դանակով հարված է հասցրել ավտոբուսի վարորդին

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում, ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։

«Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշեց Սարգսյանը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում, թիվ 8 ավտոբուսում։