44–ամյա կինը խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ նրան հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)

18.04.2026, 13:46
44–ամյա կինը գործարքներ կատարելու պատրվակով և գումարը վերադարձնելու պայմանով խնդրել և մաս-մաս ստացել էր 300 հազար դոլար․ ՎԻԴԵՈ
44–ամյա կինը խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ նրան հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են խարդախության մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող կնոջը։

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 16․50-ին, առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է մայրաքաղաքի Քըրք Քըրքորյան փողոցի տներից մեկում և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին․ խափանման միջոցը՝ կալանք, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ըստ տուժածի՝ գործարքներ կատարելու պատրվակով և գումարը վերադարձնելու պայմանով կինը խնդրել և իրենից մաս-մաս ստացել էր 300 հազար դոլար և չէր վերադարձրել։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ և մարտի 15-ին մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Ձեռնարկված միջոցառումներով ու վարութային գործողություններով կնոջը հայտնաբերել չէր հաջողվել, և մարտի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։