Երևանում մեքենա է այրվել, մեկ մարդ հոսպիտալացվել է
21.04.2026,
11:22
Արտաշատի խճուղում մեքենա է այրվել, կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 20-ին, ժամը 23։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:19-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

