Հարբած մի թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա․ Ավինյանը՝ դանակով վարորդի վրա հարձակման դեպքի մասին

21.04.2026, 11:51
Հարբած մի թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա, Ավինյանը՝ նախօրեին ավտոբուսի վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին
Հարբած մի թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա․ Ավինյանը՝ դանակով վարորդի վրա հարձակման դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է վարորդների մասնկացությանը տրանսպորտի ուղեվարձերի վճարման պահանջին ու վարորդների և ուղևորների միջև ծագող վերճերին։

«Հարբած մի թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա», - ասաց Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ վարձավճարները հավաքագրելը վարորդների պայմանագրային պարտավորությունն է։ 

«Ո՞վ է մեղավոր՝ վարորդը, որ օրինական պահանջ է ներկայացնում, ասում է՝ եղբայր, վճարիր։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ», - նշեց Ավինյանը 

Քաղաքապետը շեշտեց, որ ուղեվարձերի վճարումից է կախված վարորդների բարձր վարձատրության պահպանումը։ 

Նրա խոսքով՝ վարորդների աշխատավարձը պահելու, ավտոբուսները վերանորոգել և նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար պետք է կարողանալ հավաքագրել ուղեվարձը։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։