Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

21.04.2026, 10:39
Այսօր երկար ժամանակով ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր երկար ժամանակով ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 21-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 18-56/2 շենքերի, Հ.Հովսեփյան փողոցի, Արարատյան 20-71 տների, Արարատյան 1, 2 նրբանցքների, Բագրատունյաց 4 Նրբ., Տարոնցի, Տարոնցու Նրբ., Մանանդյան 26-34 շենքերի, Եղբայրության 10 շենքի ջրամատակարարումը:

Բացի այդ, այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի 7-րդ Զանգվածի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։