Երևանում Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է. քաղաքապետարան
20.04.2026,
18:20
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո արգելվում է ավտոմեքենաների կայանումը
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո արգելվում է ավտոմեքենաների կայանումը։
«Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել»,-նշված է հաղորդագրության մեջ։

