Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. քաղաքապետարան

22.04.2026, 18:33
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ երթուղիներով կկազմակերպվի  այցելուների անվճար փոխադրումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նշվում է, որ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից փոխադրումը կիրականացվի հետևյալ երթուղիներով՝

հ.1 եթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:

Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով: