Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին։
«Հայրենակիցներ, արցախցիներ։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավելևս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է», – գրել է Մարտիրոսյանը Facebook–յան իր էջում։
Նա նշել է, որ զեղծարարներն ավելի փոքր գումար են ահանջում՝ մեծ գումարը ստանալու համար։
«Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում։ Ամեն դեպքում, եթե ձեզ շտապեցնում են, կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար, դա արդեն հստակ խաբեության նշան է», – գրել է Մարտիրոսյանը։

