Մեր ընտանիքը 2 տարեկան է․ Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության տարեդարձը (ՎԻԴԵՈ)

22.04.2026, 20:27
Երգիչ Գևորգ Մկրտչյանը և բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության 2-ամյակը. ՎԻԴԵՈ
Մեր ընտանիքը 2 տարեկան է․ Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության տարեդարձը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Երգիչ Գևորգ Մկրտչյանը և բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության 2-ամյակը:

Նրանք Instagram-յան իրենց էջում այդ առթիվ տեսանյութ են հրապարակել։

«Մեր ընտանիքը 2 տարեկան է», - գրել է զույգը տեսանյութին կից։

Նշենք, որ Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող և սիրված երիտասարդ զույգերից են։

Վերջերս զույգը կիսվել էր մի հոլովակով, որտեղ Քրիստինան նվեր է մատուցում ամուսնուն, իսկ Գևորգը հանդես է գալիս բավականին զվարճալի ու անսպասելի արձագանքով։