Ինչպե՞ս հետաձգել ծերացումը. մարզիչ Անահիտ Սալնազարյանը պատմել է 30 տարեկանից հետո ուժային մարզումների կարևորության մասին (ՎԻԴԵՈ)

16.04.2026, 21:37
Մարզիչ Անահիտ Սալնազարյանն ընդգծել է ուժային վարժությունների՝ կենսական նշանակության մի քանի առավելություններ. ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս հետաձգել ծերացումը. մարզիչ Անահիտ Սալնազարյանը պատմել է 30 տարեկանից հետո ուժային մարզումների կարևորության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կան ֆիզիոլոգիական երևույթներ, որոնց դեմ անզոր ենք, ինչպես օրինակ, ծերացումը։

Սակայն մենք կարող ենք այն հետաձգել առողջ ապրելակերպով, քանի որ մինչև 30 տարեկանը մենք մկանային զանգված ենք հավաքում, իսկ 30-ից հետո սկսում այն կորցնել և միայն ուժային մարզումներն են օգնում պահել ոսկրերը:

Եվ ուրեմն. ո՞րն է իրականությունը ուժային մարզումների մասին։

«Նովոստի–Արմենիա» գործակալության NewsArmenia Stories YouTube-յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի շրջանակում այս և այլ հարցերի պարզաբանման նպատակով զրուցել ենք մարզիչ Անահիտ Սալնազարյանի հետ: