Տաշքենդի և Երևանի միջև ուղիղ չվերթեր կգործարկվեն
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Տաշքենդի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է նախատեսվում բացել 2026 թվականի մայիսից, հայտնում է «Uzbekistan Airports» ընկերությունը։
«Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարող են գործարկվել կանոնավոր ուղևորափոխադրումներ Ուզբեկստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև։ Այս ուղղությամբ փոխադրողը կդառնա հայկական «Shirak Avia» ավիաընկերությունը։ Սպասվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ Boeing 737 ինքնաթիռներով», — ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ընկերությունում, նոր ուղղության բացումը կնպաստի Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջային և գործարար կապերի ամրապնդմանը, ինչպես նաև կընդլայնի հնարավորությունները երկու երկրների ուղևորների համար։
Մինչ այժմ ուղևորները ստիպված էին այս երթուղով երթևեկել Մոսկվայով, Ստամբուլվ և Թբիլիսիով։
Uzbekistan Airports-ի մասին
«Uzbekistan Airports» ընկերությունը գործում է 2019 թվականից և իրականացնում է միջազգային չվերթեր մի շարք ուղղություններով։ Նրա օդանավային պարկը բաղկացած է Boeing 737 ընտանիքի ինքնաթիռներից։
Shirak Avia-ի մասին
«Shirak Avia» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականին, կանոնավոր առևտրային ավիափոխադրումներ իրականացնելու հավաստագիրը ստացել է 2021 թվականի հոկտեմբերին։ Ավիաընկերությունը հիմնված է Երևանում և որպես հիմնական օգտագործում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

