Ալեն Սիմոնյանը Ստամբուլում զրուցել է ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ
16.04.2026,
17:49
ԱԺ նախագահը զրուցել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի և Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հինգշաբթի օրը Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում, զրուցել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի և Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:
Ինչպես հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:
Նշենք, որ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

