Ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու․ Փաշինյան
16.04.2026,
11:46
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞, ձեզ թվում է 2021-ին ընտրակաշառք չի բաժանվե՞լ, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել, այդ թվում՝ խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներից: Չկա՛, այդ դարաշրջանը անցել է վաղուց», – նշել է Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

